Մարտի կեսերից Սոչիում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի առաջնությունը մոտենում է վերջնագծին: Չեմպիոնության համար եզրափակիչ են ելել ռուսաստանցի Նատալյա Պոգոնինան և ուկրաինուհի Մարիա Մուզիչուկը: Հետաքրքրական է, որ երկուսի անունն էլ չկա ուժեղագույն շախմատիստուհիների առաջին տասնյակում: Այնպես որ` ով էլ հաղթի, մեխանիկորեն խոշորագույն անակնկալի հեղինակ կդառնա: Եզրափակչում կողմերը խաղալու են չորս պարտիա, իսկ եթե այնպես լինի, որ այդ հանդիպումների արդյունքով չորոշվի հաղթողը, կխաղարկվի թայ-բրեյք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ